00:00:00

Արմեն Աշոտյանն ու քաղաքական գործերով անցնող շատ գործիչներ քաղաքական պայքարի դրոշակակիրներն են

06:29, 15 դեկտեմբեր 2023 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արդեն 6 ամիս է` Արմեն Աշոտյանը բանտում է:

 

Շատերը կզարմանան, որ արդեն այդքան ժամանակ է անցել, բայց Արմենի ընտանիքի, ընկերների ու հարազատների համար սա ցավի ու տառապանքի 6 ամիս է:

 

Արմենն իր պայքարի ողջ ընթացքում բանտում նստելու հանգամանքը միշտ աչքի առաջ է ունեցել, որովհետև գիտակցել է, թե ում դեմ է պայքարում և դրանք ինչի են ընդունակ:

 

Հայրենիք հանձնող ու մեր հայրենիքի տարբեր հատվածներն ադրբեջանական սակարկման հանող իշխանությունից ամեն ինչ սպասելի է:

 

Դրա համար էլ քաղաքական գործերն առաջին պլանում են, իսկ իշխանության դեմ պայքարող մարդիկ տարատեսակ ճնշումների ու կոշտ դիմակայության թիրախում են:

 

Արմենն ու քաղաքական գործերով անցնող շատ գործիչներ իրենց ծանր պայքարը շարունակում են ու այսօր քաղաքական պայքարի դրոշակակիրները նրանք են:

 

Դրսում գտնվողներիս պարտքն է՝ յուրաքանչյուր քայլ անելիս, որոշում կայացնելիս, հիասթափություններ ունենալիս և տարատեսակ հարվածներ ստանալիս միշտ մտքում ունենալ տղերքի բանտում գտնվելու և այնտեղից պայքարելու հանգամանքը:

 

Ազատությո՛ւն Արմենին ու մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր