00:00:00

ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարության զգացում, երբ 2 տարի առաջ հղի կնոջը մահ պատճառածները պատասխանատվության չեն ենթարկվել. Րաֆֆի Ասլանյան

12:30, 06 դեկտեմբեր 2023 Բլոգ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում։

Իսկ ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ նման զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը հետիոտնային թույլատրող լուսացույցի առկայության պայմաններում, հետիոտնային անցման վրա անվադողերի տակ տրորելով՝ մահ է պատճառում հղի կնոջը, և արդեն 2 տարի որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այդ արարքի համար։ Ավելին, ամեն ինչ արվում է դեպքի իրական հանգամանքները կոծկելու ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր