00:00:00

ՀՀ իշխանությունն ուզում է հանրության մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել․ Տիգրան Աբրահամյան

08:05, 02 դեկտեմբեր 2023 Բլոգ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին: Այն նույն Թուրքիան, որը հովանավորել ու հովանավորում է տարբեր երկրներում պատերազմներն ու ահաբեկչությունը: Ցավոք, դա նաև հայ ժողովուրդն է իր մաշկի վրա զգացել: 

Ի դեպ, Թուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և´ 2016-ին, և´ 2020-ին և´ դրանից հետո, նույն Թուրքիայի հետ համատեղ զինում ու պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ: 

Թուրքիայի գլխավոր դաշնակից Ադրբեջանն էլ քարոզչական, քաղաքական, էներգետիկ և մի շարք առումներով այսօր սատարում է Իսրայելի ռազմական գործողությունները՝ պաղեստինի ժողովրդի դեմ: 

Դե Հայաստանի իշխանությունն էլ ստեղծված իրավիճակում ուզում է հանրության` դեռևս չկողմնորոշված, մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել, խաղաղության հասնել և պետականություն չկորցնել: 

Իսկ իրականում Հայաստանն այսօր շատ նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի ու բարեկեցության մասին է մտածում», - գրել է պատգամավորը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր