00:00:00

Սուրեն Սահակյանը գիշերը ոստիկանության բաժնում է անցկացրել․ ոստիկանները չեն կարողացել որոշում կայացնել

10:36, 28 նոյեմբեր 2023 Բլոգ

«Զանգ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

 

«Ինձ բերման են ենթարկել 20:00: Վարչական վարույթն իրականացնելու, դրա համար սահմանված ժամանակը լրացել ա 23:00: Մինչև հիմա գտնվում եմ ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որովհետև ոստիկանության ներկայացուցիչները չեն վերադարձնում հավաքի պարտադիր ատրիբուտ հանդիսացող բարձրախոսը։ Ոստիկանները բարձրախոսն առևանգել են մի մարդուց, ով փողոցի երթևեկելի մաս դուրս չի եկել, որևէ զանցանք չի կատարել, բերման չի ենթարկվել։ Վարույթի հետ կապված փաստաթղթերում նշել են, որ դա Միքայել Նահապետյանի փողոցի երթևեկելի հատված դուրս գալու իրավախախտման գործիքն է։ Ո՞նց կարող է բարձրախոսը փողոցի երթևեկելի հատված դուրս գալու ենթադրյալ իրավախախտման գործիք հանդիսանալ։

 

Խնդրին ծանոթ է և արձանագրել է ոստիկանության բաժին ներկայացած ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խումբը։ Նրանք համաձայն են, որ բարձրախոսի գողությունը իրավաչափ չի և չի կարող կապ ունենալ արձանագրված ենթադրյալ իրավախախտման հետ։ Սակայն տեղում խնդիրը լուծել նրանց չի հաջողվել, քանի որ մեր ժողովրդավարության բաստիոնը չափազանց բաստիոն է։

 

Խոշոր հաշվով, բարձրախոսը գողանալով, ոստիկանությունը փորձել է անհնար դարձնել էդ պահի իրականացվող իրազեկման ակցիան ու անհնար դարձնել դրա իրականացումը ապագայում ևս։ Խնդրում եմ էս կապակցությամբ կենտրոնացնել իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության ֆոկուսը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծես գիշերն էստեղ կանցկացնեմ, որովհետև քանի դեռ պետ չկա, հերթապահ ոստիկանները չեն կարող որոշում կայացնել ու աշխատել»,- գրել է Սահակյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր