00:00:00

ԲՀԿ-ական նախարարի տառասխալներով գրառումը (լուսանկար)

19:14, 22 մայիս 2018 Բլոգ

Քիչ առաջ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, անդրադառնալով երեկ նախագահի նստավայրում տեղի ունեցած երդմնակալության արարողությանը։ Նկատենք, որ նախարարը գրառումը կատարել էր տասռասխալներով, որը հետո ուղղել է։ Ներկայացնում ենք գրառումը մինչ ուղղվելն ու դրանից առաջ։ Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել իմ՝ որպես էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի երդմնակալության արարողությունը: Ինձ համար մեծ պատիվ է զբաղեցնել այս պաշտոնը: Ես, որպես անկախ Հայաստանի քաղաքացի, որպես մարդ, խոստանում եմ լսել ժողովրդի ձայնը, արձագանքել բոլոր խնդիրներին և շուտափույթ լուծումներ տալ դրանց: Մենք աշխատելու ենք բաց և թափանցիկ սկզբունքով՝ ի շահ ժողովրդի և հանուն արդարության: Վստահ եմ, որ բոլորս շուտով ականատես կլինենք և մեր երկրի զարգացմանը, և դրական տեղաշարժերին: Եվ ես, իմ ուժն ու եռանդը կգործադրեմ Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման ու անվտանգության շարունակական բարձրացմանը, բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղված ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Ինձ վստահված պաշտոնը ոչ միայն ավելացնում է իմ պատասխանատվությունը, այլև մեծացնում է պարտավորվածությունը ժողովրդի հանդեպ: Հուսով եմ և վստահ, որ կարդարացնեմ բոլորիս սպասելիքները և նոր Հայաստանի բարեկեցության մեջ կունենամ նաև իմ լուման:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր