00:00:00

ՀՀ-ն պատրաստ է շարունակել աջակցել ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին․ ԱԽ քարտուղար

18:57, 14 նոյեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորում էր Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար ժիլ Ռոստենը:

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդմամբ՝ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային հարաբերությունները և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր