00:00:00

Դավիթ Խուդաթյանն Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

11:48, 01 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։

 

Նախարարը շնորհավորել է Ստեփանյանին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն մարզի զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը։

 

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին՝ կատարած աշխատանքի համար։

 

Լիլիթ Ստեփանյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ ջանք չի խնայելու մարզի զարգացմանն ու բնակիչներին ծառայելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր