00:00:00

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ Աշխարհի չեմպիոն

19:55, 01 նոյեմբեր 2026 Սպորտ

Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճեցի չեմպիոնի տիտղոսը, հայտնում է պարաբազկամարտիկ Սարգիս Ստեփանյանը

«Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։

Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։

Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։

Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սարգիս Ստեփանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր