«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բողոքարկել է Ստեփանավանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը՝ գտնվելով 25-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որտեղ ամփոփվել են ընտրությունների արդյունքները։
Մելոյանի խոսքով՝ ընտրությունների ընթացքում կիրառվել են ընտրողներին մոլորեցնելու մեթոդներ, մասնավորապես՝ «Գործարար» կուսակցության թեկնածուներից մեկի միջոցով փորձ է արվել ստանալ այն քվեները, որոնք այլ պարագայում չէին տրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Նա պնդել է, որ այս գործընթացով շրջանցվել են Ընտրական օրենսգրքի և ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները։ Մելոյանը նաև նշել է, որ ընտրական հանձնաժողովը մերժել է արդյունքներն անվավեր ճանաչելու իրենց դիմումը, սակայն հարցը ներկայացվելու է միջազգային գործընկերներին։
Մանրամասները՝ տեսանյութում։