00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը չհամաձայնեցնելու մասին լուրերը

18:01, 01 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացնում է РБК-ն։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ռուսաստանը, իբր, հրաժարվել է համաձայնեցնել Մկրտչյանի նշանակումը՝ պատճառաբանելով նրա նախկին աշխատանքը Լեհաստանում և ՆԱՏՕ-ում։

Հավելենք նաև, որ ամռանը տեղեկություններ էին տարածվել նաև Մոսկվայում Հայաստանի գործող դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելու մասին, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր