00:00:00

2018-ին, 21-ին հայ ընտրողների մեծամասնությունը ձայն տվեց նիկոլիզմին, Արցախ հանձնածներին․ Շարմազանով

10:05, 12 նոյեմբեր 2023 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբեք չասեք, թե ժողովուրդը չի սխալվում։

1933 թ․-ի այս օրը՝ նոյեմբերի 12-ին,Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձայների 92 տոկոսը ստացան նացիոնալ-սոցալիստական միացյալ ցուցակի ներկայացուցիչները՝ Ադոլֆ Հիտլերի ղեկավարությամբ։

Պոպուլիստ նացիոնալ-սոցալիստները հրաշքներ էին խոստանում, բայց ավերակների վերածեցին թե՛Գերմանիան, և թե՛ ողջ Եվրոպան։

2018-ին եւ 2021-ին հայ ընտրողների մեծամասնությունը ձայն տվեց նիկոլիզմին,Արցախ հանձնածներին։

Դժբախտաբար պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ազգերը դառնում են պոպուլիստների ստերի ու մուտիլովկաների զոհը։

Հ.Գ.Երբեք մի ասեք, թե ժողովուրդը չի սխալվում»,- գրել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր