00:00:00

«Հեռախոսը նշում է, որ «վատ» sms է, զգուշացեք, կրկին կեղծ նամակներ են տարածվում»

18:54, 11 նոյեմբեր 2023 Բլոգ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Հայրենակիցներ, այսօր մոտ 50 նամակ եմ ստացել առ այն, որ մարդիկ Հայփոստի նամակ են ստացել։ Ինձ թվում էր, որ բազմիցս սրան անդրադառնալը ինչ-որ չափով կբացատրի մարդկանց, որ չարժի սենց բաներ անել։ Բայց մի հատ էլ դասերը կրկնենք.

1. Եթե ծանրոց չեք սպասում, ծանրոց չի սպասվում։ Սա Նյուտոնի 5 օրենքն է,
2. Հեռախոսը ինքը նշում է, որ «վատ» sms է։ Հեռախոսին արժե մեկ-մեկ լսել,
3. Հղումը՝ Հայփոստին, կայուն չէ,
4. Եթե չգիտեք, որն է իրական Հայփոստի հասցեն, հրամմմեցեեեք Գուգլ։
5. Եվ հա, սա Հայփոստից չէ
6. Հայփոստ, ինձ գործի ընդունեք։ Ավագ մունետիկ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր