00:00:00

Իշխանյանին հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը․ նա կկանչվի հարցաքննության՝ որպես վկա

16:38, 09 նոյեմբեր 2023 Բլոգ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին վերջապես հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը, որով նա կանչվում է հարցաքննության՝ որպես … վկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Փաստորեն, վկա Ավետիք Իշխանյանից քննչական մարմինը փորձելու է պարզել, թե՝

- ի՞նչ հանգամանքներում է Ավետիք Իշխանյան անունով ոմն օգտատեր իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 19-ին գրել «մահ դավաճաններին»

- արդյո՞ք վկա Ավետիք Իշխանյանը ճանաչում է օգտատեր Ավետիք Իշխանյանին և ինչպե՞ս կարող է նրան բնութագրել

- ո՞վ կարող է դրդած լինել օգտատեր Իշխանյանին՝ գրելու «մահ դավաճաններին»։

Ենթադրում եմ՝ այս հարցերի շուրջ է հարցաքննվելու վկա Իշխանյանը»,- գրել է Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր