00:00:00

«2018-ին Անդրանիկ Թևանյանը զանգեց, ասաց՝ շտապ բան ունի փոխանցելու վարչապետին». Արսեն Խառատյան

14:08, 24 հոկտեմբեր 2023 Բլոգ

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական մամուլում Նիկոլ Փաշինյանին նվիրված հաղորդման մասին ֆեյսբուքյան հայկական տարածքն իր ասելիքն ասել է: Լուրջ դեմքերով շառլատանների այս խրախճանքի մանրամասների մասին խոսելն անպտուղ գործ եմ համարում, սակայն դրան մասնակցած եւ իրեն քաղաքական գործիչ համարող Անդրանիկ Թևանյանի ստորաքարշ պահվածքը ստիպեց մի դիպվածով կիսվել:

2018-ի հետհեղափոխական օրերն էին, ես արդեն նշանակվել էի Նիկոլի խորհրդական: Ուշ գիշեր էր: Զանգեց Անդրանիկ Թևանյանը, որին մինչ այդ անձամբ չէի ճանաչում: Ասաց, որ շտապ բան ունի փոխանցելու վարչապետին և ուզում է ինձ տեսնել: Ասացի, որ կարող է գալ իմ տուն: Կես ժամ անց եկավ՝ իր հետ բերելով մի փակ ծրար, ուշադրություն՝ Սամվել Բաբայանի անունից: Ընդ որում, Թևանյանի պնդմամբ, անվտանգային կարևորության նյութերով այս փաթեթը պետք էր գերհրատապ կերպով փոխանցել վարչապետին, ինչը և ես արեցի հաջորդ օրը:

Այս պատմությունը կարող էի ընդհանրապես չհիշել, քանի որ այդ շրջանում հարյուրավոր նման դեպքեր էին լինում: Բայց, երբ մարդը ռուսական ալիքներով Նիկոլին արևմուտքի ագենտ, իսկ հեղափոխությունը արևմտյան պրոյեկտ է հռչակում, առնվազն պետք է բացատրի, թե այդ ինչպե՞ս էր իր պնդմամբ արևմտյան ագենտներին վստահում Հայաստանի անվտանգությանը վերաբերվող նյութեր, դեռ ավելին, Ռուսաստանի կողմից անցանկալի անձ համարվող Սամվել Բաբայանի համար էլ փոստատարություն անում:

Ի դեպ, Անդրանիկ Թևանյանի հետ սա մեր միակ շփումը չի եղել: Եթե շարունակի ռուսական գործիքի անփառունակ գործառույթը, նրա հիշողությունը կթարմացնեմ նաև այդ նույն ժամանակաշրջանում Վրաստանի հետ կապված մեր երկրորդ հանդիպման էպիզոդով:

Առայժմ այսքանը...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր