00:00:00

Այն նշաձողը, որը դրված է ԶՈւ ատեստացիայի իրականացման գործընթացում, իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան

08:52, 20 հոկտեմբեր 2023 Բլոգ

Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

 

«Այս պահին կան զինծառայողներ, որոնց հաջողվել է քննությունները հանձնել և աշխատավարձի բարձրացում ունենալ, սակայն սա իր հետ, տարբեր գործոններով պայմանավորված, մեծ հիասթափություններ և ծառայությունից զորացրումների է բերել:

 

Ատեստացիայի գործընթացի դրական/բացասական գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագիրն իր հիմնական նպատակին չի ծառայել և սրա անփոփոխ մնալը բանակում շատ ավելի ծանր հետևանքների է հանգեցնելու:

 

Կա՞ այս հարցում առաջ քայլ արձանագրելու հնարավորություն` այո´, իսկ կանե՞ն` չի երևում, փորձադաշտի վերածված բանակում արդեն մեկ տարի է՝ ատեստացիայի գործընթացը դադարներով ընթանում է, իսկ սպասված արդյունքը չկա:

 

Այստեղ արագ արդյունքի հասնելու հնարավորություն կա, սակայն պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել դրա անցկացման մի տարբերակ, որն ավելի շատ վնաս է բերում, քան հնարավորություն», - գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր