00:00:00

«Մի տեսակ մեռած է ամեն ինչ, ապագան վախ է ներշնչում». արտասահմանցի զբոսաշրջիկը` Սիսիանի մասին

18:19, 19 հոկտեմբեր 2023 Բլոգ

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքը շատ աղքատ է, և մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, ապագան վախ է ներշնչում...վստահ չեմ, որ արժե այցելել...մի տեսակ մեռած է ամեն ինչ...մեկ օրից ավել մնալ խորհուրդ չեմ տալիս...մութն ընկնելուն պես կյանքը մեռնում է ու սկսվում է մի անծայրածիր դատարկություն, որտեղից մարդիկ կարծես հեռացել են...
Սա իմ հայրենի Սիսիանի մասին արտասահմանցի զբոսաշրջիկների գրառումներից է, բայց նույնքան վերաբերելի մեր յուրաքանչյուր ուրիշ քաղաքի կամ գյուղի: Եվ սա այն իրականությունն է, որում ապրում ենք, և այն ապագան, որ... Ապագա կա՞, կա՜ ապագա՝ հետաքրքիր կարգախոս է այս ամենի համատեքստում: Որտե՞ղ ենք ենք հիմա և ո՞ւր ենք գնում:
Սիսիանի հիմնական, մայրուղային փողոցների մեծամասնությունը դեռ պահպանում են իրենց հին անունները՝ Սպանդարյան, Մյասնիկյան, Գայ, Շահումյան, Խանջյան... Չգիտեմ, թե ինչպես է ստացվել, բայց փողոցների անունները մատնում են մեր մոլորված լինելը պատմության քառուղիներում, այլապես ինչպես բացատրել, որ Տիգրան Մեծի անունով մի փոքրիկ փողոց կա անվանակոչված քաղաքի ծայրամասերից մեկում՝ Գայից ճյուղավորվող, Րաֆֆու անունով մեկ այլ կարճ փողոց Կամոյին զուգահեռ.. . Արդեն 30 տարուց ավելի Սիսիանը մեռնում է, ոչինչ չի փոխվում, նույնիսկ փողոցների անունները: Եվ այդպես միայն Սիսիանում չէ, այլ ամենուր, համատարած... Ապրելու համար մեզ ճանապարհ է պետք գտնել, ճանապարհ... Ընկալման խնդիր կա այստեղ, սակայն, որովհետև օրվա կառավարիչները մի տեսակ համոզված են, որ ճանապարհի անհրաժեշտությունը հանգում է ասֆալտի, ասֆալտ անելու, այնինչ մեզ ճանապարհ է անհրաժեշտ սովետական անցյալից միջնադար գլորվող երկիրը դեպի Եվրոպա, դեպի զարգացած երկրների ընտանիք տանելու»:

 
Աղբյուրը` Վարդան Բալյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր