00:00:00

Արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են, կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում. Պատգամավոր

08:17, 19 հոկտեմբեր 2023 Բլոգ

Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ՝ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Բնակարանի վարձավճարներ-կառավարության խոստումներ-միջին վիճակագրական արցախցի եռանկյունում կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում:

 

Մեծ թվով հարցեր, որոնք մակերեսին նկատելի չեն` կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ կապված խնդիրներ, թողնված են անորոշության կամ կիսալուծումների հույսին:

 

Այս ամբողջն իր խորը արտահայտումը կստանա առաջիկա ամիսներին, երբ իրավիճակը պայթյունավտանգ ու անկանխատեսելի հուն կմտնի», - Facebook-ում գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր