00:00:00

«Ընդմիշտ Արցախ». Դանիել Դեքերը «Տատիկ-պապիկ» հուշարձանի ֆոնին լուսանկար է հրապարակել

09:23, 17 հոկտեմբեր 2023 Բլոգ

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  Արցախի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի ֆոնին լուսանկար և գրել՝ «Ընդմիշտ Արցախ»։

Հայերի եւ Հայաստանի հետ ամուր թելերով կապված պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը հաճախ է Հայաստան գալիս, համերգներ տալիս։ Նա 44-օրյա պատերազմի օրերին էլ հայերի կողքին էր՝ միջազգային հանրությանը ներկայացնելով, թե ինչ է կատարվում Արցախում և ինչ ցեղասպանություն է իրականացնում Ադրբեջանը։

2016 թվականին, երբ Դիքերը Հայաստան էր եկել, հայտարարեց, որ այցի նպատակը քառօրյա պատերազմից ծանր և սթրեսային պահին Հայաստանի և Արցախի կողքին լինելն է: Նա ցանկություն էր հայտնել Արցախում համերգ ունենալ։

Դիքերը 2015 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Նշենք, որ Դեքերի ընտրյալը հայուհի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր