00:00:00

Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստին փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին․ Տիգրան Աբրահամյան

19:31, 11 հոկտեմբեր 2023 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի դրվագներից մեկին, երբ դատավորը, հերթական անգամ ընդհատելով Արմեն Աշոտյանի խոսքը, երբ Աշոտյանը ցավ ու ափսոսանք է հայտնում Արցախի կորստի ու զոհերի կապակցությամբ, նրան ասում է՝  դուք ավելի շատ չեք մտածում զոհվածների մասին, քան դատարանը.:

Այս առնչությամբ Տիգրան Աբրահամյանը գրել է․

««Թե բա` «եթե դուք մտածում եք, թե ավելի շատ եք մտածում զոհվածների մասին, քան դատարանը...»: Արմեն Աշոտյանի գործով դատավորն է դեմքի լուրջ արտահայտությամբ նման ձևակերպում հնչեցնում:

Դո՞ւք եք հայրենիքի պաշտպանների կամ մեր հերոս նահատակների մասին մտածում։ Ասեք՝ ինչպե՞ս․ նրանց ծնողներին կալանավորելո՞վ, դատելո՞վ, թե՞ ճնշման այլ ձևերով:

Դուք ու ձեր նմանները ո՞նց կարող եք մեր հերոսներին հարգել, եթե փաշինյանական գործիքի դեր եք ստանձնել ու ձեր որոշումներով դավաճան իշխանությանն եք սպասարկում:

Արմենն այսօրվա դատական նիստին փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին՝ ևս մեկ անգամ հիմնավորելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը բացառապես քաղաքական բնույթ է կրում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր