00:00:00

Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին. Նիկոլ Փաշինյան

13:19, 06 հոկտեմբեր 2023 Բլոգ

Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մեր մյուս քույրերին եւ եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:

 

Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով»,- Facebook-ում գրել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր