00:00:00

ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ-ի պատվիրակության Հայաստան այցի վերաբերյալ տեղեկություն չունի

11:31, 06 հոկտեմբեր 2023 Բլոգ

ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում Պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ, այս մասին irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

 

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան:

 

«Քննարկելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները», - նշված էր հրապարակման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր