00:00:00

«Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն»․ Թուրքագետը՝ Գրանադայում Փաշինյանի ստորագրած հռչակագրի հետևանքների մասին

19:09, 05 հոկտեմբեր 2023 Բլոգ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ներկայացրել է Գրանադայում Փաշինյանի ստորագրած հռչակագրի հետևանքները։

«Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները։

Արձանագրելով Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կմ՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս քարտեզի վրայի կարմիր բնակավայրերը)։

Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշենը)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի (չի լինի), ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։

Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն։

Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։ Նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվեն Իրանի և Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհները (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նախագիծը)։

Այսինքն, «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման՝ թուրքական շրջափակման»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր