00:00:00

Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ

12:27, 01 հոկտեմբեր 2023 Բլոգ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ հետևում է վերջին օրերին Արցախից տեղահանված հայերի դրամատիկ իրավիճակին, ինչպես նաև կրկնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական միջնորդության իր կոչը, հայտնում է vaticannews.va կայքը:

«Ես կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչս՝ հուսալով, որ կողմերի միջև բանակցությունները՝ միջազգային հանրության աջակցությամբ, կնպաստեն տևական համաձայնության, որը վերջ կդնի մարդասիրական ճգնաժամին», - ասել է պոնտիֆիկոսը։

Հռոմի պապը նաև ասել է, որ աղոթում է Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր