00:00:00

Երևան քաղաքում ավագանու ընտրություններ են

08:20, 17 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Առավոտյան 8:00-ին բացվել են Երևան քաղաքի բոլոր 475 տեղամասերը։ 

Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Դրանք են «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Նշենք, ըստ ԿԸՀ-ի, ընտրական 475 տեղամասերում քվեարկությանը մասնակացելու իրավունք է ստացել ընդհանուր առմամբ  824․250 մարդ։ 

Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար կառավարությունը տրամադրել է շուրջ 275 մլն դրամ։

Երևանի ավագանու ընտրություններում կիրառվելու է 1️362 տեխնիկական սարքավորում։

Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը առցանց հեռարձակվելու Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։

Քվեարկությունը կավարտվի 20:00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր