00:00:00

Ընկան նրանք իբրև մարտիկ․ ոգեկոչելով սեպտեմբերյան մարտերի զոհերին

20:21, 13 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Բայց զոհի՛ պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Ընկան նրանք իբրև մարդի՛կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի․․․

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ բազմաթիվ կորուսներ, Թալին համայնքն անմասն չմնաց՝ հայրենիքին նվիրելով իր քաջորդի զավակներին, ովքեր արդեն 1 տարի կրում են հերոսի կոչումը, հայտնում են համայնքապետարանից։ 

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներն այսօր այցելեցին մեր անմահ հերոսների շիրիմներին, խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին նրանց վառ հիշատակի համար։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Թալին համայնքը կորցրել է 11 քաջարի մարտիկների։ Անուն առ անուն հիշում և խոնարհվում ենք Ձեր առջև՝

Ասատրյան Միհրան Արթուրի,

Արշակյան Սարգիս Վարդգեսի,

Հակոբյան Հայկ Համլետի,

Մարգարյան Սասուն Ազատի,

Խանոյան Սարգիս Մեսրոպի,

Եղիազարյան Հրանտ Նորայրի,

Ստեփանյան Արգիշտի Գալուստի,

Սարգսյան Կարեն Համլետի,

Հովհաննիսյան Արորիկ Ստեփանի,

Սահարյան Սամվել Անդրանիկի,

Պետրոսյան Սոկրատ Աշիկի

Հավերժ փա՛ռք․․․

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր