00:00:00

Մի քանի երկրների ղեկավարներ պատրաստակամություն են հայտնել միջնորդելու և հանդիպումներ կազմակերպելու Ալիևի հետ. Փաշինյան

20:01, 13 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Բագրիելյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ վերջին ամիսներին թերթեր քիչ են հրապարակվում և և իր մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը չի կարողանում վերջին նորություններին ծանոթանալ և հին թերթեր է բերում:

«Թեև էն օր, որ ֆուտբոլը վերջացավ, իջնում էինք, Նար-Դոս փողոցի վրա Դաշնակցության գրասենյակում ձեր հարցազրույցն էին դիտում և այդ  հարցազրույցում էլ շատ բաներ ասացիք: Իմ գործընկերն ասաց, որ հայանպաստ հայտարարություններ չեք արել, սակայն ես երկու նման փաստարկ առնվազն հիշում եմ, սակայն ՀՀ ոչ մի ղեկավար այդպիսի փաստարկ չի արել: Մեկը հիշում եմ, երբ նոր էիք ընտրվել, ասացիք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, երկրորդը, որ Արցախը Հայաստան է և վերջ, չնայած այստեղ նստածներն ասում են, որ դա բերեց պատերազմի»,-հայտարարեց Գաբրիելյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե այս ընթացքում բազմաթիվ երկրների ղեկավարների հետ է խոսել, արդյո՞ք  բանակցությունների մասով որևէ  նորություն, առաջնթաց կա:

Փաշինյանն էլ պատասխանեց, որ ոչ բոլոր հեռախոսազանգերի ժամանակ, սակայն որոշների ժամանակ  պատրաստակամություն են հայտնել միջնորդելու  և հանդիպում կազմակերպելու Ադրբեջանի նախագահի հետ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր