00:00:00

Սահմանին իրավիճակը լարված է. Փաշինյան

22:25, 11 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Սահմանին իրավիճակը լարված է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ Ադրբեջանը սահմանին զորքերի որոշակի կուտակում ունի, նաև ԼՂ շուրջ է որոշակի զորքեր կուտակել:

Թե ինչու վարչապետը սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նա ասաց, թե առաջին զանգը հենց նրա հետ է եղել:

«Ես խոսել եմ ՌԴ  նախագահի հետ վերջերս, մյուսների հետ չեմ խոսել, նաև ասեմ, որ այդ զանգերի նպատակն ու իմաստն այն է, որ այն գործընկերներին, ովքեր որոշ նրբությունների տեղեկացված չեն, այդ տեղեկությունները փոխանցվեն, իսկ ՌԴ նախագահը տեղեկացված է իրավիճակի մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ Պուտինի հետ վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ ՌԴ նախագահի հետ:

«Ըստ անհրաժեշտության հեռախոսազրույցներ կարող են տեղի ունենալ»,- հավելեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր