Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
Մեզ հայտնի դարձավ, որ Վանիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքից էր։ Նա մեկ տարվա ծառայող էր։