00:00:00

Մինչև առնվազն օգոստոսի 16-ը շոգերը չեն նահանջի՝ +40․․․+42 աստիճան է կանխատեսվում

13:36, 11 օգոստոս 2023 Հասարակություն

Օգոստոսի 11-16-ին՝ ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 11-16-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

ՕԳՈՍՏՈՍԻ 11-16

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-3մ/վ, օգոստոսի 12-15-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև՝ էապես չի փոխվի։

 

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր