Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է արել, խնդրելով օգնել գտնելու գողացված համակարգիչը։
«ԱՄՆ դեսպանատան հարող տարածքում, մայրուղում կայանված մեքենայից՝ ապակին կոտրելու միջոցով գողացվել է անձնական համակարգիչս շատ կարևոր անձնական, գիտական, աշխատանքային փաստաթղթերով, նյութերով։
Իմ ամբողջ աշխատանքը այն է, ինչ կա համակարգչում։ Խնդրում եմ՝ վերադարձրեք համակարգիչս։
Խոստանում եմ դրամական հատուցում և գաղտնիություն։ Հարգելի ընկերներ, տարածեք, եթե դժվար չի» , - գրել է քաղաքացին՝ կից հրապարակելով հեռախոսահամարը. 094 49 49 10»։