00:00:00

Կարսում հայկական եկեղեցին շարունակում է հայտնվել թուրք գանձագողերի թիրախում

18:44, 09 օգոստոս 2023 Հասարակություն

Կարսում հայկական եկեղեցին շարունակում է հայտնվել թուրք գանձագողերի թիրախում

Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին:

 

Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է  գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է: 

 

Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:

 

Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ: 

 

«Եթե եկեղեցին մեկ րոպե առաջ չառնվի վերահսկողության տակ կփլուզվի և կոչնչանա»,- նշել է բնակիչներից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր