00:00:00

ՄԻՊ-ը հանձնարարել է ուսումնասիրել նկարչական մրցույթին եզդի երեխայի մասնակցությունը չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները և հիմքերը

13:17, 09 օգոստոս 2023 Հասարակություն

Աշխատակազմին հանձնարարել եմ ուսումնասիրել ազգությամբ եզդի երեխայի մասնակցությունը նկարչական մրցույթին չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները և հիմքերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
 
«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իմ անմիջական ուշադրության կենտրոնում են։
 
Վստահ եմ, որ պետությունը պետք է ներդնի այնպիսի գործիքակազմ, որը կապահովի անձանց հավասար մասնակցություն տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում», - գրել է պաշտպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր