00:00:00

Զբաղվածության ապահովման աջակցության ծրագիր 2020 թ․-ից հետո ծառայությունից զորացրվածների համար. ԱՍՀՆ

16:49, 07 օգոստոս 2023 Հասարակություն

ԱՍՀ նախարարությունը դիմում է  2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին․

«Պարտադիր զինծառայությունից զորացրված հարգելի քաղաքացիներ, եթե ուզում եք գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում, առաջարկում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ հաղորդագրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրել Ձեր անուն, ազգանունն ու հեռախոսահամարը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնելու և դրանում ընդգրկելու համար»։

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր