00:00:00

ՌԴ խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի ադրբեջանական անցակետ

14:18, 07 օգոստոս 2023 Հասարակություն

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների  ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ, որտեղ ապօրինի ադրբեջանական անցակետ է տեղադրվել։
 
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի նախատեսում ավտոերթի շարասյուններում մեքենաների ուղեկցում, ինչպես նաև տարբեր գործողությունների և հավաքների անվտանգությունն ապահովելը»,- ասված է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին  ուղղված  խաղաղապահ զորախմբի  հրամանատարի տեղակալ, գնդապետ Սազոնովի նամակում։
 
Օսիպյանը ֆեյսբուքյան իր մեկնաբանության մեջ գրել է, որ «խաղաղապահների կողմից խաղաղ հանրահավաք ուղեկցելուց հրաժարվելը նշանակում է, որ խաղաղապահները հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և, փաստորեն, Ադրբեջանի ղեկավարության հետ շրջափակում են Լեռնային Ղարաբաղը»։
 
«Միջազգային խաղաղապահների ներգրավման խնդիրն էլ ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում»,- ասում է Օսիպյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր