00:00:00

Գնել Սանոսյանը Չինաստանում է․ քննարկվել է Հայաստանի տրանսպորտային քաղաքականությունը

23:42, 06 օգոստոս 2023 Հասարակություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ավտոբուսների արտադրությամբ զբաղվող չինական «Քինգ Լոնգ» («Xiamen King Long United Automotive Industry) ընկերության ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասյանը և Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Կորյուն Ղազարյանը։

Հանդիպման ընթացքում նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային քաղաքականությունը, տրանսպորտի որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքը։

Քննարկվել է ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Մասնավորապես ընկերության ներկայացուցիչները մտադրություն են հայտնել Հայաստանում տարբեր տարողության ավտոբուսների արտադրության կամ հավաքման գործարան հիմնել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այց կազմակերպել Հայաստան, որպեսզի ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրեն հայաստանյան շուկան, առկա հնարավորությունները և հետագա համագործակցության հնարավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր