Օգոստոսի 5-ին, ժամը 02։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիրգյուղ գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում։