00:00:00

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

15:07, 03 օգոստոս 2023 Հասարակություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված  Ռաշիդ Բեգլարյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ  իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց  լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր  են  ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց ապահովելու համար:

Զառա Ամատունին նշեց, որ Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված  Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր