Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողների ակցճան, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս պահին ծնողները փակել են Բաղրամյան պողոտան։
Անհետ կորածների ծնողները հայտարարեցին, որ սկսում են անժամկետ հացադուլ։