00:00:00

Համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Կառլսղուհեի տեխնոլոգիական ինստիտուտի միջեւ

21:04, 25 հուլիս 2023 Հասարակություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
 
 Հուշագիրը, որը ստորագրվեց շուրջ մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում նպատակ ունի համագործակցության միջոցով խթանել որակյալ կրթության հասանելիությունը ու լավագույն փորձի փոխանակումը և այն իրականություն դարձավ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ենգիբարյանի անմիջական աջակցությամբ։
 
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերից առաջնայինների շարքում քննարկել ենք համագործակցությունը ձեռնարկատիրության և ստարտափ էկոհամակարգի ձևավորման, էներգետիկայի, կայուն զարգացման, կլիմայի փոփոխության և այլ կարևոր ուղղությունների շուրջ:
Հուշագրի ստորագրման արարողությանը հայկական կողմից ներկա էին նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին, նույն երկրամասում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերը, ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Սարգիս Ասատրյանցը և Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Իշխան Հովհաննիսյանը:
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր