00:00:00

Քարաթափում` Սոլակ գյուղի վերջնամասում

17:34, 25 հուլիս 2023 Հասարակություն

Հուլիսի 25-ին, ժամը 12։00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը մասամբ փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում մոտակա սարալանջից քարը (մոտ 1 խմ) գլորվել է ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր