00:00:00

Շոգերն են մոտենում. 8-10 աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա

13:26, 25 հուլիս 2023 Հասարակություն

Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 26-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 26-ի և 30-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, իսկ հուլիսի 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր