00:00:00

Մի քանի րոպե հետևեցի այսօրվա ակցիային ու պարզվեց շատ պարզ բան. Արսեն Բաբայան

07:11, 24 հուլիս 2023 Բլոգ

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Այսօր առավոտյան Արցախի պաշտպանության համար Երևանում ակցիա է մեկնարկել: Մի քանի րոպե հետևեցի ու պարզվեց շատ պարզ բան. ամբողջ ակցիան արվեց մեկ հիմնական նպատակով՝ «Եթե հայերն են անտարբեր, մենք ի՞նչ պահանջենք միջազգայիններից...» կեղծ թեզը լայն տարածելու համար:

 

Սա էր Արցախի իշխանությունների կազմակերպած ակցիայի իմաստը, արձանագրել, թե իբր հայերն անտարբեր են, թե իբր ոչ թե Նիկոլը, այլ հայ ազգն է մեղավոր:

 

Հիմա հստակ պարզ դարձավ, թե ինչու էր այդ ակցիաներին մասնակցում նաև ՀՀ պարզ քաղաքացի, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը բարդ հարցերին դեռ պիտի պատասխանի:

 

Արթուրը եղել և շարունակում է մնալ Նիկոլի պաշտպանը և Արցախը հանձնելու գլխավոր դերակատարներից մեկը:

 

Հ.Գ. Շուտով ասելու են՝ բա հո սոված չէի՞նք մեռնելու, պիտի լքեինք Արցախի գլխավոր վրանը...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր