00:00:00

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

17:37, 23 հուլիս 2023 Հասարակություն

 Այսօր առավոտյան Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին` Տափերական գյուղի մոտակայքում, «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։


63–ամյա վարորդ Ռ․ Խ․-ն տեղում մահացել է:


Փրկարարները ուղևորներ Գ․ Մ․-ին (ծնված 1960 թ.) և Յ․ Վ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր