00:00:00

Արփինե Սարգսյանը, Հովհաննես Ազոյանն ու որոշ «սորոսականներ»՝ ոստիկանության ապագան են քննարկել

17:25, 23 հուլիս 2023 Հասարակություն

Ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում երեկ ու այսօր տարածվել են լուսանկարներ այն մասին, որ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալն ու Պարեկային ծառայության պետը մասնակցել են  «Ոստիկանական բարեփոխումների խնդիրները, հաջողություններն ու ապագան» խորագրով սեմինար-քննարկմանը։ Այն Ծաղկաձորում կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom house» կազմակերպության աջակցությամբ։ Ըստ հաղորդագրության քննարկմանը մասնակցել  են լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ:

Սակայն դատելով տարածված լուսանկարներից լրագրողներ գրեթե չկային, մեկ– երկու հոգի, մյուսները՝ ՀԿ–ների ներկայացուցիչներ էին, մեծամասամբ «սորոսական»։ Այս հանգամանքն ի դեպ չէր վրիպել մի շարք օգտատերերի աչքերից։ Մասնավորապես օրինակ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ սորոսականները ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ Ծաղկաձորում երկօրյա սեմինար-հավաքույթ են իրականացնում:

«Ոստիկանությունից այսօր ներկա էր ՆԳ նախարարի պաշտոնակատար Արփինե Սարգսյանը: Այո,այո,ինչքան էլ հանրությունից թաքցնեն Արփինեն մեկ շաբաթ է ինչ ՆԳ նախարարի պաշտոնակատար է... նախարար Վահե Ղազարյանը և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը երկուշաբթի օրվանից գտնվում են հանկարծակի արձակուրդում: Ներքին Գործերի Նախարարությունը այս պահին ամբողջապես գտնվում է սորոսական-պրոթուրքական գործակալական ցանցի կառավարման տակ: Իշխանությունը պրոթուրքական գործակալական ցանցի հետ միասին նախապատրաստվում է Արցախի հանձնումից հետո հայ ժողովրդի հնարավոր հուզումների կոշտ ճնշմանը: Լիբերալ արևմտամետների ձեռքով բիրտ ուժ են կիրառելու ցուցարարների դեմ:

Իմ կողմից ավելացնեմ, որ չի օգնելու...»,– գրել էր Մալյանը։

Մեր տեղեկություններով սեմինար– քննարկումը բավականին լարված մթնոլորտում է անցել։ Մասնակիցներից ոմանք խիստ քննադատություններ են հնչեցրել հատկապես Արփինե Սարգսյանի հասցեին, ընդգծելով, որ վերջինս ոլորտից անտեղյակ է։ Սարգսյանն իհարկե փորձել է պաշտպանվել, սովորության համաձայն երկար, բայց հիմնականում անբովանդակ պատասխաններ տալով։

Irakanum.am–ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանը նշեց, որ քննարկումն իսկապես բուռն է անցել։ «Որոշ թեմաներ բուռն էին քննարկվում, որոշ թեմաների հետ կապված խորքային էր, տարբեր էր։ Թեմաներ կար, որոնց շուրջ փոխըմբռնում կար, թեմաներ կային՝ որոշ տարաձայնություններ, տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեին։ Նորմալ, սովորական քննարկում էր»,– ասաց նա։

Հարցին, թե ինչպես են ընտրվել մասնակիցները, մասնավորապես օրինակ Հովհաննես Ազոյանը, ՀԿ–ների ներկայացուցիչները, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ եղել է բաց հայտարարություն, դիմել են մարդիկ, դիմացների մեջից ընտրվել են մարդիկ, այնպես, ինչպես 2015 թվականից իրենք իրականացնում են մասնակիցներ ընտրելու մոտեցումը։ «Աշխատում ենք վերցնել մարդկանց, որոնք օրինակ կարողանում են կանոնները պահել, մարդիկ, որոնք նախկինում չեն եղել, կամ լրագրողներ են, որոնք լուսաբանում են իրականացնում, կամ եթե հանրային գործիչ են ոլորտի հետ կապված հանրային տեսակետ են հայտնում։ Ամբողջ նպատակն այն է, որ ոլորտի հետ կապված քննարկումները լինեն ավելի օբյեկտիվ, մարդիկ իմանան ինչ է կատարվում ոլորտում, հետաքրքիր ինչ պատմություններ, կամ լուսաբանումներ անեն, ավելի լավ պատկերացում ունենան, որ սխալ տեղեկատվություն չտարածեն»,– ասաց ՀԿ համակարգողը։ Նրա խոսքով՝ սա ոստիկանության բարեփոխումների թեմայով երրորդ քննարկումն էր, երեք տարիների ընթացքում։

Դիտարկմանը, թե՞ Հովհաննես Ազոյանն այն մարդն էր, որին պետք էր ընտրել, կամ նա գաղափար ունի ոստիկանական բարեփոխումներից, Իոաննիսյանն ասաց․ «Հովհաննես Ազոյանը դիմել է, իրենք իրենց ՀԿ–ով որոշ ոլորտներում հետաքրքրություն ունեն իրենց ՀԿ–ն ոստիկանական էթիկայի և կարգապահական հանձնաժողով կա և շատ վաղուց, եթե չեմ սխալվում մի հինգ տարի է այդ հանձնաժողովի անդամ են և իրենք հիմա մասնակցում են ոստիկանության հետ ռազմավարությունների մշակմանը, ինքն էլ պարբերաբար հրապարակային խոսում է ոստիկանության թեմայով, և այո արժեր, որ ինքն էլ տեղյակ լիներ»։

Ի դեպ ըստ Դանիել Իոաննիսյանի, եթե ես էլ դիմեի, ապա միանշանակ կմասնակցեի։ Չհերքեցինք, նկատելով, որ զարմանալին այն է, որ շեշտը դրվել է «սորոսական» հատվածի վրա։ Իոաննիսյանը նախ հարցադրում արեց, ինչ է նշանակում «սորոսական»։ Այդ հիմնադրամից ֆինանսավորվող, փոխանցեցինք նրան, նշելով, որ այդ մասին գրառում արել էր նաև Նարեկ Մալյանը։ ՀԿ համակարգողն ասաց, թե չգիտի ինչ գրառման մասին է խոսքը, և իրեն առաձնապես չի էլ հետաքրքրում։ «Այդպիսի նախապատվություն չկար, ձեզ համար պարզ է չէ, որ դուք դիմեիք՝ կմասնակցեիք, հիմա դուք ֆինանսավորվում ե՞ք սորոսից»,– հարցադրում արեց Իոաննիսյանը, ինչին ստացավ բացասական պատասխան։

Irakanum.am

Լուսանկարները՝ ՆԳՆ ֆեսբուքյան էջից։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր