00:00:00

Երեք տարիների ընթացքում արել եմ անհնարինը՝ գյուղի խնդիրները լուծելու, անվտանգությունն ապահովելու համար․ Խնձորեսկի գյուղապետի գրառումը

21:53, 22 հուլիս 2023 Հասարակություն

Խնձորեսկի գյուղապետարանից հայտնում են․

Սիրելի՛ համագյուղացիներ, հարգելի՛ Խնձորեսկաբնակներ


Ես, լինելով ձեզնից մեկը, իմ պաշտոնավարումը, որպես վարչական ղեկավար, սկսել եմ պետության համար դժվար ժամանակներում, որն ուղեկցվեց ավելի լուրջ իրադարձություններով և բեկում մտցրեց բոլորիս կյանքում:
Երեք տարիների ընթացքում արել եմ անհնարինը՝ գյուղի խնդիրները լուծելու, անվտանգությունն ապահովելու և գյուղացու բողոքի ձայնը լսելի դարձնելու ու անպատասխան չթողնելու համար:
Շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ ընդունելու և չընդունելու, հավատարիմ և դավաճան լինելու, երախտապարտ և երախտամոռ լինելու, հայրենասեր և հայրենանվեր լինելու համար (ո՛չ երբեք անհայրենիքներին):
Առանձնահատուկ շնորհակալություն իմ մարտական և զինակից ընկերներին, ովքեր վերցրել և միշտ պատրաստ են զենք վերցնել՝ հանուն հայրենիքի և հայի ազատության, այն մի քանի ընտանիքներին, որ գիշեր-ցերեկ եղել են գյուղի և գյուղացու խնդիրների կողքին և իմ գործընկերներ Լիլիթին, Էդիկին, Ջիվանին ու Հասմիկին:
Շնորհակալություն, որ ապրում եք սահմանին շատ մոտ, չեք լքում ու պայքարում եք հայրենի գյուղի համար, իսկ հայրենիքից հեռու ապրողներին, որ չեք մոռանում ծննդավայրը և կանգնած եք գյուղի կողքին:
Ես, որպես Երվանդ, շարունակելու եմ իմ՝ Խնձորեսկասեր և Խնձորեսկանպաստ գործունեությունը:

Հ.Գ. Անկախ ամեն ինչից՝ ես նույն Երվանդն եմ. անհրաժեշտության դեպքում՝ կարող եք դիմել, միշտ պատրաստ եմ օգնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր