00:00:00

Տեղի է ունենալու Հայաստանի հարությունը․ Ոսկանյան

08:33, 22 հուլիս 2023 Բլոգ

Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան (մի մասին անձամբ ճանաչում եմ), որոնք գիտակցաբար զրկում են իրենց նախկինում սովորական «հաճույքներից»՝ համարելով, որ թշնամական պաշարման մեջ գտնվող 120 000 մեր արցախցի հայրենակիցների կենաց-մահու պայքարի պայմաններում բարոյական չէ նախկին սովորական կենսակերպով ապրելը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը

«Դա միգուցե չի օգնում Արցախին, բայց նման մաքրագործումը (կատարսիս) անձամբ ինձ մեծ հույս է պարգևում՝ հույս առ այն, որ մեր հասարակությունն ունի այն նվազագույն ատաղձը, որի հիման վրա տեղի է ունենալու Հայաստանի հարությունը»,- հավելել է Ոսկանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր