Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերածվել է քաղաքական կառույցի, որից լեգիտիմ ընտրություններ ակնկալել չի կարելի։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
Անդրադառնալով Հովակիմյանի հայտարարությանը, որ «Կուսակցության կանոնադրության՝ օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում ԿԸՀ-ն կարող է չգրանցել վերջիններիս՝ ընտրությունների մասնակցության դիմումը»՝ Ղազարյանն ասաց, որ կուսակցության գործունեության սահմանափակում կարող է կիրառել միայն Սահմանադրական դատարանը։
«Պարզվում է, որ Վահագն Հովակիմյանը կարող է հանկարծ ՀՅԴ-ին թույլ չտա մասնակցել, որովհետև «ձեր անվան մեջ «Յեղափոխական» բառն այլ ուղղագրությամբ է գրված, ո՛չ ինչպես արևելահայերենում»» ,- ասաց նա։