00:00:00

Գեներալ Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգելու իշխանական մոլուցքը որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ. Տիգրան Աբրահամյան

17:55, 20 հուլիս 2023 Բլոգ

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու իշխանական մոլուցքը, բնականաբար, որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ և միայն պատռում են այն մարդկանց անբարոյական դիմակները, ովքեր համաձայնվել են Փաշինյանի հանցակիցը դառնալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպել եմ գեներալին, ով իրեն հատուկ սառնասրտությամբ է արձագանքում իշխանության կանխատեսելի քայլերին` ևս մեկ անգամ շեշտում, որ մինչև վերջ պաշտպանելու է իր սկզբունքներն ու դիրքորոշումը:

Գեներալի անհանգստությունը կապված է ոչ թե իր անազատության մեջ գտնվելու, այլ Հայաստանի ու Արցախի թուրքացման գործընթացներով:

Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել, իսկ իշխանությունների անբարոյական վարքագիծը հավերժ կդաջվի նրանց սերունդների վրա»,- գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր