00:00:00

Բաքուն Երեւանից պահանջել է դադարեցնել Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը

13:05, 20 հուլիս 2023 Հասարակություն

Բաքուն Երեւանից պահանջել է դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանին Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ղեկավար Մուխթար Բաբաևի անունից Հայաստանի կառավարությանն ուղղված նամակում ասվում է, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայի համաձայն՝ Երևանը պարտավոր է Բաքվին ծանուցել շրջակա միջավայրի վրա այդ գործունեության ազդեցության մասին, որը, ըստ ադրբեջանցի նախարարի, չի արվել։ 

Այս հարցի վերաբերյալ Բաքուն ծանուցում է ուղարկել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր