00:00:00

Այն, որ Կարեն Անդրեասյանը հեռացվելու և պատասխանատվության է ենթարկվելու, ոչ ոք չի կասկածում

08:48, 19 հուլիս 2023 Բլոգ

Փաստաբան Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Հարգելի՛ գործընկերներ, դատավորներ, ինչպես գիտեք, այսօր՝ ժամը 16:00-ին, կայանալու է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում, ի թիվս ԲԴԽ անդամի ընտրության, դատավորները հնարավորություն ունեն նաև արտահայտելու իրենց վերաբերմունքը ԲԴԽ գործունեության վերաբերյալ:

 

Հարգելի՛ դատավորներ, այսօր է երևալու, թե դուք միասնակա՞ն համայնք եք, թե՞ ոչ, պատրա՞ստ եք նվաստացուցիչ պայմաններում աշխատել, թե՞ ոչ, ի վերջո դուք առանձին իշխանությո՞ւն եք, թե՞ ոչ:

 

Վստահ եմ, որ դատավորների մեծ մասն ունի բավարար չափով արժանապատվության և անկախության զգացում և անկախ նեղ անձնական շահերից, գիտակցում է ստեղծված օրհասական իրավիճակի լրջությունը և պատրաստ է հանուն առաջին հերթին իրենց, մեր բոլորի և Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանության կայացման տեր կանգնել իր խախտված իրավունքներին՝ փորձելով ուղղել դատական իշխանության մեջքը:

 

Այն, որ Կարեն Անդրեասյանը հեռացվելու և պատասխանատվության է ենթարկվելու, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում: Կազմակերպվեք և ինքներդ ձեզ և մեզ բոլորիս ցույց տվեք, որ դուք ուժ եք, ունեք ներքին անկախություն և կարող եք ձեզ պաշտպանել:

 

Առանց անկախ և արժանապատիվ դատավորների դատական համակարգը կործանված է: Հորդորում եմ անտարբեր չգտնվել, քանի որ հաջորդը հենց Դուք եք լինելու թիրախում և եթե հիմա դուք միմյանց չպաշտպանեք, վաղը ձեզ ոչ մեկ չի պաշտպանելու:

 

Ի դեպ, համառ լուրեր են շրջանառվում, որ Կարեն Անդրեասյանն առաջիկայում նշանակվելու է դեսպան, իսկ որոշ դեռ չճշտված տեղեկությունների համաձայն՝ վերջինս դեսպան կնշանակվի Նիդեռլանդների Թագավորությունում (Հոլանդիայում): Բայց այս դեպքում ևս վերջինս չի ազատվելու քրեական պատասխանատվությունից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր